Բաղրամյան պողոտան նախորդ օրերի նման բազմամարդությամբ աչքի չի ընկնում
Բաղրամյան պողոտայում վերջին օրերի նման բազմամարդ չէ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Ազատության հարպարակն էլ այդ առումով աչքի չի ընկնում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարների համար հարթակ առաջարկեցին, որ ցանկություն ունեցողները իրենց կարծիքը արտահայտեն:
Հիշեցնելով իրենց երեք պահանջները՝ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը, վերանայել անցած տարվա սակագինը` նվազեցման նպատակով, պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ին, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Անօրինական հրաման տվողներին նույնպես պատժել:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։