3197 դիտում
01:38 27-06-2015
Ֆրանսիական հրապարակի մոտից մեկ վարորդի են բերման ենթարկել. Բաղրամյան պողոտան այս հինգ օրերի ընթացքում դեռ այսքան մարդաշատ չէր եղել
Ֆրանսիական հրապարակի մոտից վարորդի են բերման ենթարկել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախնական տեղեկություններով` նա արագ է վարել մեքենան:
Ավելի ուշ, հավանբար, ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի: Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը շարունակվում է եւ վերջին հինգ օրերի ընթացքում պողոտան դեռ այսքան մարդաշատ չէր եղել: Իսկ Վլադիմիր Գասպարյանը ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մոտ երդվել է, որ ուժ չեն կիրառի:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
15:51 01-03-2014
Քանի դեռ «Մարտի մեկի» էջը փակված չէ, Ազատության հրապարակն այսքան մարդաշատ է լինելու. Լյուդմիլա Սարգսյան
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ