Առեղծվածային դեպք Կենտրոն վարչական տարածքում. դանակահարված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ` հունիսի 28-ին, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 4-րդ շենքի հետնամասում քաղաքացի է ընկած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միևնույն ժամանակ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամաբ` կանչով դեպքի վայր մեկնած 1-03 շտապօգնության բրիգադը իրենց մոտ է տեղափոխել 30-35 տարեկան տղամարդու, ով ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնի քննչական բաժնում` մարմնական վնասվածք մահվան ելքով հատկանիշներով` հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները: