211652_close_icon
views-count2576 դիտում article-date 17:20 29-06-2015

Արսեն Ջուլֆալակյան. Կցանկանայի լինել Բաղրամյան պողոտայում

Հայ անվանի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ցույցերին: «Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են, երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել, թե ինչու մարզիկները (մասնավորապես ես...) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին, պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել: Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից (իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում: Հակառակ դեպքում վստահ եմ, շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։ Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։ Ցավոք, ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ: Տա Աստված, որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանցխմբերի պրովոկացիաներին։ Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար», նշել է Արսեն Ջուլֆալակյանը։

Նմանատիպ նյութեր