Բելգրադում բացվել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին սպանողի արձանը
Բելգրադում բացվել է բոսնիացի ուսանող Գավրիլո Պրինցիպի հուշարձանը, որը 1914թ-ի հունիսի 28-ին սպանել է Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Հենց դա էլ դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի առիթ:
Արձանի բացման արարողությանը, որին ներկա է եղել շուրջ հազար մարդ, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, որ Գավրիլո Պրինցիպը հերոս էր և ստրկությունից ազատագրման գաղափարների տարածող:
Երկմետրանոց բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Սերբիայի կառավարության շենքի մերձակա պուրակում: