Պեկինում 57 պետություններ այսօր կստորագրեն Ասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը
Պեկինում 57 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ստորագրման արարողությանը մասնակցում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և մասնակից երկրների ֆինանսների նախարարները:
Բանկի կանոնադրական կապիտալը կկազմի $ 100 մլրդ: