Մոսկվան և Անկարան «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը կստորագրեն դեկտեմբերից ոչ շուտ
ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կկարողանան ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը այս տարվա դեկտեմբերից ոչ շուտ:
Նախօրեին Ստամբուլում G20-ի անդամ պետությունների նախարարական մակարդակով հանդիպման շրջանակներում Նովակը և Թուրքիայի Էներգետիյայի ու բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը քննարկել են գազատարի համաձայնագրին առնչվող հարցերը:
Նովակը նշել է, որ համաձայնագրի տեքստի վրա ներկա պահին աշխատում են մասնագետները, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի: Վերջնական պայմանավորվածություն կլինի, երբ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հայտնի լինի նոր կառավարության դիրքորոշումը այդ հարցում: