Լուգանսկի մարզում կամրջի վրա պայթուցիկներ են հայտնաբերվել
Լուգանսկի մարզի Եվսուգ գյուղի ավտոմոբիլային կամրջի վրա 10 կիլոգրամ ընդհանուր քաշով պայթուցիկներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների մամուլի ծառայությունը։
«Ավտոմոբիլային կամրջի ստուգման ժամանակ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետծառայությունը հայտնաբերել է պայթյունավտանգ առարկաներ և կանխել ահաբեկչական հարձակման փորձը, ինչի հետևանքով կխաթարվեր Ստարաբելսկ֊Բելովոդսկ շրջանների միջև երթևեկությունը»,֊ ասվում է հաղորդագրությունում։