Ֆրանսիայում հարձակման կազմակերպիչն իր զոհի գլխի հետ «սելֆի» է արել
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ գազի արտադրամասի վրա հարձակման կասկածյալն իր ղեկավարի կտրված գլխի հետ «սելֆի» է արել եւ լուսանկարը WhatsApp-ի միջոցով ուղարկել Հյուսիսային Ամերիկայում գրանցված հեռախոսահամարին: Լուսանկարը ստացողի ինքնությունը պարզվում է:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին արտադրամասի աշխատակիցը մեքենայով մտել էր գործարանի տարածք եւ բախվել գազաբալոններին: Պայթյունից տուժածներ չկային, սակայն դեպքի վայրում հայտնաբերվել էր արտադրամասի ղեկավարի գլխատված մարմինը: