Գերմանիայի իշխանության գլխին գտնվող քաղաքական գործիչների վարկանիշն ընկնում է
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն` հղում անելով «Spiegel»-ին, համաձայն TNS ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների, Գերմանիայի իշխանության գլխին գտնվող քաղաքական գործիչների վարկանիշն ընկնում է:
Վարկանիշում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Գերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը` նրանց աջակցում է, ըստ հարցման արդյունքների` երկրի քաղաքացիների 68%-ը: Ընդ որում Մերկելի վաչկանիշն ընկել է 9%-ով, Գաուկինը` 4%-ով:
Երկրորդ տեղն իրար մեջ կիսում են չափազանց ազդեցիկ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն և ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վարտեր Շտայնմայերը: 65% աջակցության պայմաններում նրանցից յուրաքանչյուրը կորցրել է վարկանիշի 5%-ը: