211652_close_icon
views-count2746 դիտում article-date 21:51 18-08-2021

Բայդենի վարկանիշն ընկել է մինչեւ 46 տոկոս թալիբների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն ընկել Է մինչեւ 46 տոկոս Աֆղանստանում «Թաիբան» արմատական շարժման՝ իշխանության գլուխ անցնելուց հետո: Այդ մասին են վկայում օգոստոսի 17-ին հրապարակված՝ հացման տվյաները, որը կատարել Է Reuters գործակալությունը՝ Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է գործակալությունը, Բայդենի գործունեության այդ գնահատումը դարձել Է ամենացածրը պետության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու ամբողջ ժամանակ:

Օգոստոսի 13-ին Reuters-ի եւ Ipsos ծառայության անցկացրած համանման հարցման համեմատությամբ նախագահի պաշտպանության վարկանիշը 7 տոկոսով նվազել Է. նախորդ ցուցանիշների համաձայն՝ նրա աշխատանքի վերաբերյալ դրական Է արտահայտվել ամերիկացիների 53 տոկոսը:

Հարցմանը մասնակցել են չափահաս քաղաքացիներ: Հարցման մասնակիցների թիվը չի ճշտվում: Վիճակագրական սխալանքի մասին տեղեկատվություն նույնպես չի բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր