211652_close_icon
views-count952 դիտում article-date 18:49 28-06-2015

Բրիտանացի հետազոտողները ստեղծել են արհեստական էրիտրոցիտներ. ապագայում այն կփոխարինի դոնորական արյանը

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, բրիտանացի հետազոտողները ստեղծել են արհեստական էրիտրոցիտներ՝ արյան կարմիր գնդիկներ, որոնք ապագայում կկարողանան որոշ դեպքերում փոխարինել դոնորական արյանը։ Գիտնականներն ընդգծում են, որ իրենց աշխատանքի նպատակը դոնորական արյան լիովին փոխարինումը չէ։ Դրանք կօգտագործվեն օրգանների փոխպատվաստման ժամանակ այն հիվանդների համար, որոնք ունեն արյան հազվագյուտ խումբ, այսինքն՝ այն դեպքերում, երբ դժվար է համապատասխան դոնոր ընտրելը։ Հետազոտողները ծրագրում են 2017 թ. անցկացնել իրենց հայտնագործության կլինիկական փորձարկումներ։

Նմանատիպ նյութեր