Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ. Արյունաբանական կենտրոն
Վիրավոր զինվորների համար դոնորական արյուն է անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…
Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց եւ ամենակարեւոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:
Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information , կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
Հեռ. 010-28-38-23
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:
Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»