3244 դիտում
19:38 26-06-2015
Դուք, կարծես թե, ոգեւորվել եք եւ թույլ եք տալիս անօրինականություններ. Վալերի Օսիպյանը խիստ տոնով պահանջ դրեց ցուցարարների առջեւ. Մաշտոցի պողոտայում երթեւկությունը կաթվածահար է եղել
Մաշտոցի պողոտայում երթեւկությունը կաթվածահար է եղել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը դիմելով Բաղրամյան պողոտայի ցուցարարներին` բորբոքված ասաց.ՙ Դիմեք Վաղինակ Շուշանյանին, որ վերականգնեն Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը: Չկա՞ արդեն համագործակցություն ոստիկանության հետ: Մի սահմանափակեք այլոց իրավունքները՚,- ասաց Վալերի Օսիպյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ տեղեկություններ ունեն, թե կոնսերվատորիայի մոտ էլ են ցանկանում փակել:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ, իհարկե, համագործակցում են եւ այդ ամենը պայմավորված է երթով:
Այս պահին փորձում են հասկանալ, թե ինչու է կաթվածահար եղել նշված փողոցի երթեւկությունը:
Ցուցարարներից ոմանք Մաշտոցի պողոտայում նստել են փողոցում: Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե ցուցարարները չհորդորեն, որ բացեն Մաշտոցի պողոտան` իրենք օրենքով դա կանեն:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան