Բաղրամյան պողոտայում սննդի տաղավարներ են տեղադրվել և ցուցարների համար անվճար հյուրասիրություն են առաջարկում
Բաղրամյան պողոտայում սննդի եւ ըմպելիքների անվճար տաղավարներ են տեղադրվել: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, սնունդը եւ ըմպելիքները անվճար առաջարկվում են ցուցարաներին, որոնք էլ իրենց հերթին սիրով օգտվում են:
Ինչպես փոխանցեցին տաղավարում կանգնած աղջիկները, իրենց հյուրասիրում են տարբեր քաղաքացիների կողմից հյուրսիրության նպատակով պողոտա բերված ուտելիքները:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։