Սա այն դեպքը չէ, երբ մի մի այտը ապտակում են, մյուսն էլ են առաջարկում. Բաղրամյան պողոտայում աղոթում են
Բաղրամյան պողոտայում միասնաբար արտասանում են Տերունական աղոթքը:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հոգեւորականներից մեկը օգտվելով ոստիկանների բարձրախոսից նման առաջարկ արեց եւ միասնաբար աղոթեցին: «Հայ ժողովուրդ բոլորիս այս պահին պետք է հանդարտություն եւ զգոնություն: Յուրաքանչյուր քայլը պետք է կշռադատված լինի: Եթե այս ժամին այստեղ ենք ուրեմն Աստծո օրհնությամբ եւ խաղաղությամբ անցկացնենք հանրահավաքը: Լինենք զգոն ավելորդ լարվածություն չառաջացնելու համար: Սա այն դեպքը չէ, երբ մի մի այտը ապտակում են, մյուսն էլ են առաջարկում»:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։