Ուկրաինան ընկերությանը 212 մլն դոլար է պարտք` արևելյան շրջաններ գազ մատակարարելու համար
«Գազպրոմը» հայտարարում է, որ Ուկրաինան ընկերությանը 212 մլն դոլար է պարտք` արևելյան շրջաններ գազ մատակարարելու համար:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, լուրը հայտարարել է ռուսական գազային ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Միլլերի խոսքով` «Գազպրոմը» փետրվարի 19-ից 212 մլն դոլարի 704 մլն խորանարդ մետր գազ է մատակարարել «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքներ»: