Ուկրաինան հերքել է Ռուսաստանի կողմից ածուխ մատակարարելու մասին լուրերը
Առանց կանխավճարի Ուկրաինա ռուսական ածխի մատակարարման մասին շրջանառվող լուրերը կեղծ են: Դրանք համացանցում են տեղադրել հաքերները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը:
«Ակնհայտ է, որ նախարարության կայքը կոտրել են անհայտ անձինք: Մեր մամլո ծառայությունը նման հաղորդագրություն չի տեղադրել: Դիմում ենք ԶԼՄ-ներին՝ խնդրանքով, որպեսզի չտարածեն այդ հաղորդագրությունը»,-ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեժդա Պետրունյակը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ռուսաստանը իջեցված գներով ամսական շուրջ 500 տոննա ածուխ է առաքելու Ուկրաինա և ևս 500 տոննա՝ հավելյալ համաձայնագիր կնքելու դեպքում: