Հարսն ու փեսան իրենց խնջույքը թողած՝ շտապել են Բաղրամյան պողոտա. ցուցարարները նրանց ծափերով ողջունեցին, իսկ հարսնացուն հենց պողոտայում նետեց իր հարսանեկան ծաղկեփունջը
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց նորապսակ մի զույգ: Նրանք իրենց խնջույքը թողած՝ եկել էին ցուցարարներին ասելու, որ իրենք էլ են դեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկաները ծափերով ողջունեցին զույգին եւ մեծ երջանկությունից բացի, մաղթեցին, որ նրանց փոքրիկներն ապրեն ազատ եւ անկախ Հայաստանում, որտեղ մարդու իրավունքը ամենավեհ արժեքներից մեկն է լինելու:
Իսկ վերջում հարսնացուն հարսանեկան ծաղկեփունջը նետեց, որը բռնեց ակտիվիստ աղջիկներից մեկը: Ցուցարարները նրանցից բացականչություններով համբույր պահանջեցին, եռագույն դրոշ նվիրեցին ու մահամուռ բացականչում էին՝ շնորհավո՜ր:
Ինչպես տեղեկացանք, նորահարսի անունը Կարինե է, իսկ փեսայինը անունը՝ Դավիթ: Ակտիվիստները նրանց մինչեւ Ֆրանսիայի հրապարակ ծափերով եւ շնորհավորանքներով ուղեկցեցին:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները,: հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։