4304 դիտում
14:00 27-06-2015
Վլադիմիր Գասպարյանի այցից հետո Բաղրամյան պողոտայում մաքրման աշխատանքներ իրականացվեցին, ինչը ցուցարարները ծափերով ողջունեցին
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այցից հետո Բաղրամյան պողոտա բերվեց ջրցան մեքենա, որից հետո լվացվեց տարածքը եւ աղբահանություն կատարվեց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարները ծափերով ողջունեցին այդ քայլը: Իսկ այս պահին տարբեր խմբերի բաժանված՝ գնդակով խաղեր են խաղում, ճաշում, միմյանց պաղպաղակ հյուրասիրում եւ նոր այցելուների հետ զրույցներ վարում:
Չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:
Նմանատիպ նյութեր
5409 դիտում
15:07 26-06-2015
Շնորհակալ ենք, հայ զինվոր. Բաղրամյան պողոտայում ծափերով ողջունեցին սահմանը պահող զինվորներին
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)