211652_close_icon
views-count1076 դիտում article-date 14:15 05-07-2014

Իրավապահները մեկին հայտնաբերեցին, մյուսը՝ ներկայացավ ոստիկանություն

Հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և Չարբախի բաժանմունքների ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի թիվ 7 հասցեի մոտից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սարո Ս.-ին, որը հունիսի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր