211652_close_icon

Հունաստանում հանրաքվե կանցկացվի

views-count1122 դիտում article-date 11:25 27-06-2015
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է երկրում հուլիսի 5-ին միջազգային ներդրողների կողմից Հունաստանին առաջարկվող ֆինանսական ծրագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, հաղորդում է BBC-ն: Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում Ցիպրասը հայտարարել է, որ հանրավահավաքի անցկացման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ Հունաստանի գործընկերները փորձում են չիրականանալի պայմաններ առաջարկել: ԵՄ-ը այսօր կշարունակի Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրների քննարկումը:

Նմանատիպ նյութեր