Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե կանցկացվի
Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանը մոտակա ամիսներին անկախության հարցով հանրաքվե կանցկացնի։ Այս մասին հայտնում է NTV֊ին՝ հղում անելով Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները փակել են սահմանային անցակետը, որտեղից կարելի է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի շրջան հասնել։ Տվյալ որոշումն ընդունվել էր Իրաքից փախստականների հոսքը կանխելու համար։
Ինքնավարության տարածք Մոսուլից խաղաղ բնակիչներ էին գալիս՝ փրկվելով «Իրաքի և Լևանտի իսլաման պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումներից։