Միլանում լեգոյից Բաբելոնյան աշտարակ են կառուցել. տեսանյութ
18 մարդ, հնգօրյա աշխատանք, լեգոյի ավելի քան կես մլն խորանարդիկ և վերամբարձ կռունկ են պահանջվել Միլանում Բաբելոնյան յուրօրինակ աշտարակ կառուցելու համար:
Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես լեգոյով կառուցված ամենաբարձր շինություն:
Նախկին ռեկորդը պատկանում է Բուդապեշտում հավաքված աշտարակին: