ԱՄՆ-ում ոստիկանները ևս մի սևամորթի են սպանել
Միացյալ Նահանգներում ոստիկանները ևս մի աֆրոամերիկացու են սպանել: 3 ոստիկան դեպքի վայր է հասել աղմուկից բողոքած հարևանների ահազանգով:
Իրավապահները ներխուժել են Բալտիմորի բնակիչ 41-ամյա Սփենսեր Լի Մաքքեյնի տուն և, վերջինին տեսնելով «պաշտպանողական դիրքում», կրակ են բացել նրա ուղղությամբ:
Նշենք, որ աֆրամերիկացին, որն անզեն է եղել, մահացել է հիվանդանոցում: 3 ոստիկանին ոչ միայն չեն պատժել` այլև արձակուրդ են ուղարկել: