ԱՄՆ-ում ոստիկանը կրկին սևամորթի է սպանել. տեսանյութ
                        Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում սպիտակամորթ ոստիկանը  սևամորթ տղամարդու է սպանել: Ոստիկանության սպա Մայքլ Սլեյջերը պատմել է, որ կանգնեցրել է Ուոլթեր Սքոթի մեքենան, քանի որ լուսարձակներից մեկը կոտրված է եղել, իսկ 50-ամյա տղամարդն էլ իբր հարձակվել է իր վրա և խլել  էլեկտրաշոկերը: 
Անցորդներից մեկի պահը ֆիքսած կադրերը դիտելուց հետո, Մայքլ Սլեյջերին ձերբակալելու որոշում է կայացվել: 
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունն ու Հետաքննության դաշնային բյուրոն համատեղ քննություն են սկսել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


