ՀՀ նախագահը հանձնաժողովին հանձնարարել է մինչև հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր աշխատանքները: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչև հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները, որպեսզի հուլիսի սկզբին փոփոխությունների ամբողջական տեքստը հնարավոր լինի հրապարակել:
Հուլիսի սկզբին վերջնական տեքստի պատրաստ լինելու դեպքում այն կուղարկվի նաև Վենետիկի հանձնաժողովին: Իշխանությունները ցանկանում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, այսինքն՝ ՀՀ Աժ աշնանային նստաշրջանի մեկնարկին: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աժ ոչ իշխանական խմբակցությունները և Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ նախագծի տեքստը հրապարակելուց հետո նախկին կոալիցիոն ընկերները պետք է հստակ ասեն՝իրենք կողմ են, թե դեմ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։