211652_close_icon
views-count2107 դիտում article-date 08:39 25-02-2015

Մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: Թերթի հետ զրույցում նա ասել է, թե պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի: Ըստ էության, արդեն ոչինչ չի խանգարում սահմանադրական փոփոխություններն անելու գործում: Ինչպես և նախկինում, իշխանությունը պլանավորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացնել 2016 թվականին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր