1628 դիտում
10:37 26-06-2015
ՌԴ էներգետիկայի նախարարը հստակեցրել է. Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ. ՀԺ
«Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՌԴ էներգետիկայի նախարարությունն ինչ առնչություն ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: «Մենք Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունենք: Այդ երկրի կառավարությունը սակագների ձևավորման վերաբերյալ որոշումներն ինքնուրույն է ընդունում: Եվ բնականաբար՝ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի հետ»,- ասել է Նովակը:
Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր. «Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կլուծվի այնպես, որ բավարարի երկու կողմին էլ՝ թե ցուցարարներին, թե՛ իշխանություններին: Սպասում ենք Երևանից լուրերին»: Կարասինը խոսել էր նաև ռուսական ԶԼՄ-ներով շրջանառվող այն վարկածի մասին, թե Հայաստանի ներկա իրավիճակը հրահրվում է Արևմուտքից ասելով, որ այն պետք է ապացուցել»: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է ակցիաներին, բայց հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է Գրիգորի Կարասինը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»