Խնդիրը միայն սակագինը չէ, պարզապես այս ամենը կարող է ինչ-որ չափով դուրս բերել հասարակությանը անտարբերության հոգեվիճակից. ՀԱ
«Միանգամայն սպասելի էր, որ հասարակության ճնշող մեծամասնությունը համակրանքով կվերաբերվի էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու համար պայքարող երիտասարդներին,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Քանզի այստեղ խնդիրը միայն սակագինը չէ։ Պարզապես այս ամենը կարող է ինչ-որ չափով դուրս բերել հասարակությանը անտարբերության հոգեվիճակից։
Մի անգամ մենք գրել ենք, որ հայրենի հասարակությունը հիշեցնում է կենսազանգված, որից ոչ մի կերպ չեն աճում լիարժեք հասարակության ծիլեր ու արմատներ։ Սոցիալական առումով այդ կենսազանգվածը բաղկացած է երեք մեծ հատվածներից, որոնք առանձնապես կապված չեն միմյանց հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։