1312 դիտում
23:47 25-06-2015
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է
Հունիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) մասնակցել է Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» վարժական, աջակցության և խորհրդատվական առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը:
ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների նախարարները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության առաջընթացը, քաղաքական և անվտանգության իրավիճակը, որոշում են կայացրել մինչև 2016թ. մայիսի 1-ը առաքելության երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանափակել միայն մայրաքաղաք Քաբուլի շրջանակներում: Նախարար Օհանյանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:
Այցի ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հյուսիսային հրամանատարության շրջանակային երկրի՝ Գերմանիայի նախաձեռնած նախարարների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են առաքելության ռազմավարական և մարտավարական հարցեր:
Նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
15:47 26-02-2014
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն
1143 դիտում
18:34 23-05-2014
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին
2026 դիտում
19:55 04-06-2014
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է
Այս բաժնից
1183 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1009 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել