211652_close_icon
views-count826 դիտում article-date 15:47 26-02-2014

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն

Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Նմանատիպ նյութեր