Պուտինի կարծիքը՝ Ֆրանսիայի ղեկավար անձանց գաղտնալսելու սկանդալի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարներին գաղտնալսելու սկանդալին, հաղորդում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սկանդալը ամեն կերպ փորձելու են կոծկել:
«Ինչո՞վ կավարտվի այդ սկանդալը: Եթե անկեղծ, ապա ես կարծում եմ, որ Գերմանիայի վարչապետն ունի այդ հարցի պատասխանը. երկու կողմից էլ փորձելու են որքն հնարավոր է, շուտ կոծկել այդ գործը և մոռավալ դրա մասին: Եվ այդպես էլ կլինի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպությունը փաստաթղթեր էր հրապարակել, համաձայն որոնց ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը 6 տարիների ընթացքում գաղտնալսել է Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին և ներկայիս նախագահ Ֆրանսւոա Օլանդին: