211652_close_icon

Ահաբեկչական կազմակերպությունները հատուկ խնդիրներ են ստեղծում, քանի որ ներգրավված են բարդ հակամարտություններում. ՄԱԿ գլխավոր քարտուղար

views-count1142 դիտում article-date 19:45 25-06-2015
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ելույթ ունենալով անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային վեցերորդ հանդիպմանը որը տեղի է ունենում հունիսի 25-ին հավաքվել են արևելասիբիրյան Ուլան-Ուդեում, հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունները հատուկ խնդիրներ են ստեղծում, քանի որ ներգրավված են բարդ հակամարտություններում՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակի հետևանքներով: Ինչպես տեղեկացնում է «ria.ru.ru»-ն, Պան Գի Մունի ուղերձում մասնավորապես նշվում է, որ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», ինչպես նաև` «Բոկո Հարամը» Նիգերիայում և «Աշ-Շաբաբը» Սոմալիում, հատուկ խնդիրներ են ստեղծում, քանի որ նրանք ներգրավված են բարդ բազմապլան հակամարտություններում, իսկ որոշ դեպքերում ահաբեկչական խմբավորումներն ընդարձակ տարածքներ են վերահսկում, հարկեր են հավաքում, խախտում են միջազգային սահմաններ և փորձում պետության պոտենցիալ ամրությունը:

Նմանատիպ նյութեր