754 դիտում
10:43 05-06-2023
ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է. Հայաստանը այլընտրանքային լուծումներ է գտնում․ ԱԽ քարտուղար․ Հ1
Այս պահին մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը, մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը։ Այդ մասին երեկ Հ1-ի «Լուրերի» տաղավարում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին ինչ օգուտ է բերում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020 թվականից սկսած. Ադրբեջանի կողմից երեք լայնածավալ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն Հայաստանին ցույց չի տվել, և երբ վերջում Հայաստանը այլընտրանքներ որոնեց և գտավ այնպիսի այլընտրանք, ինչպիսին է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսեց առաջարկել իր օգնությունը։ Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել, և վերջում այսպես կոչված ռազմական դաշինքն առաջարկում է փաստահավաք առաքելություն ՀՀ-ում. սա առնվազն լուրջ չէ»,- նշեց Գրիգորյանը։
Նա նաև անդրադարձավ ՌԴ-ից զենքի գնման համար վճարելուն և մատակարարում չիրականացվելու խնդրին։
«Մենք ՌԴ-ից զենք ենք ակնկալել ստանալ, որը չի հասել. հաջորդ շաբաթ մեկնելու եմ Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանդիպմանը, եթե երկկողմ հանդիպում տեղի ունենա, կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որ գոյություն ունի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմը, Ռուսաստանի կարողությունը սպասարկելու իր պատերազմը և այն, որ կարողությունն այնքան էլ մեծ չէ, որ արտահանում լինի, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով. կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում զենք գնելու մասով. մի մասով արդյունքներ ունենք, մյուս մասով բանակցությունները շարունակվում են։ Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում, մինչև գոյացած խնդիրը լուծվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Տեսանյութը՝ Հ1-ի։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
13:04 03-11-2019
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը․ Տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուն ՀՀ-ում գտնվելը հաստատի հեռահար եղանակով
Այս բաժնից
982 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
994 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք