1372 դիտում
10:02 25-06-2015
Մեկ շաբաթ է, ինչ Երևանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, բայց Կարեն Անդրեասյանը չկա ու չկա. Ժողովուրդ
««Արդեն շուտով կլրանա մեկ շաբաթը, ինչ Երևանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, երեք օր առաջ ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց հիրավի խաղաղ նստացույցը, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չկա ու չկա: Մեկ շաբաթից ավել է՝«Ժողովուրդ»-ը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում Կարեն Անդրեասյանը, և ինչպես կարելի է նրա հետ կապվել, բայց ապարդյուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ՄԻ պաշտպանն ուղղակի անհետացել է և վիրտուալ մտահոգություններ է միայն հայտնում:
Թեև մյուս կողմից էլ մինչ օրս նա իր ներկայությամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցում նույնիսկ չնչին օգուտ անգամ չի տվել, և իր գործունեության արդյունքը եղել է միայն այն, որ ՄԻՊ ինստիտուտը հիմնովին արժեզրկվել է: Կ. Անդրեասյանի անգործունակ կերպարը հերթական անգամ հաստատում է դեռևս նրա նշանակման օրերին հնչող այն կարծիքները, որ նման անձին չի կարելի դարձնել օմբուդսմեն, այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է հանրության շրջանում հեղինակություն վայելող մարդ լինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
20:52 07-01-2021
Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել Կապիտոլիումում տեղի ունեցած ցույցերից հետո
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով