Ռոնալդինյոն տեղափոխվում է թուրքական «Անթալյասպոր»
Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Ռոնալդինյոն մոտ օրերս կտեղափոխվի թուրքական «Անթալյասպոր», հայտնել է այդ ակումբի գլխավոր մարզիչ Յուսուֆ Սիմսեկը:
«Ռոնալդինյոն արդեն ինքնաթիռի տոմս էր գնել: Բայց ամեն ինձ հետաձգվեց Սամուել Էտօ’օ-ի տրանսֆերի պատճառով: Կարծում եմ, առաջիկա 2-3 օրերին բրազիլացին իր ներկայացուցիչների հետ կժամանի ակումբի գրասենյակ՝ պայմանագիրը ստորագրելու համար», ասել է «Անթալյասպորի» գլխավոր մարզիչը: