211652_close_icon
views-count5570 դիտում article-date 22:15 24-06-2015

Բաքու-2015. Պատահարի արդյունքում զոհվել է Խաղերի բրիտանացի աշխատակիցներից մեկը

Բաքվում ընթացող Առաջին Եվրոպական խաղերի կազմակերպչական հարցերով զբաղվող բրիտանացի մեկ քաղաքացի է զոհվել Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում: «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների բախման արդյունքում զոհվել է 3 հոգի, որոնցից մեկը բրիտանացին է եղել: Եվս երեք բրիտանացի հոսպիտալացվել են և համապատասխան բուժհետազոտությունից հետո կտեղափոխվեն հայրենիք: Նշենք, որ սա Խաղերի ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է: Հունիսի 11-ին Խաղերը սպասարկող ավտոբուսը վրաերթի էր ենթարկել Ավստրայի երեք մարզուհիների, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվեցին իրենց երկիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր