211652_close_icon
views-count4736 դիտում article-date 16:15 16-06-2015

Բաքու-2015. Եվս մեկ հայազգի մարզիկ՝ Սեդա Թութխալյանը, դարձավ Խաղերի չեմպիոն. տեսանյութ

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկով վստահորեն գրավեց 1-ին տեղը և նվաճեց ոսկե մեդալները: Ռուսական հավաքականին հաղթանակ բերեցին Վիկտորիա Կոմովան, Ալիա Մուստաֆինան և Սեդա Թութխալյանը: Թիմային հաշվարկով երկրորդ տեղ գրավեց Գերմանիայի ընտրանին, երրորդը՝ Նիդերլանդների հավաքականն է: Նշենք, որ երեք աղջիկներն էլ նաև նաև կանանց անհատական առաջնության որակավորման փուլի առաջատարներն են: Առաջին տեղում 30,333 միավորով ընթանում է Ալիա Մուստաֆինան, երկրորդը Կոմովան է՝ 29,432, լավագույն եռյակը եզրափակում է Սեդա Թութխալյանը: Հավելենք, որ Սեդա Թութխալյանը ծագումով Գյումրիից է: Նա հանրահայտ գյումրեցի սամբիստ, աշխարհի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: [b]Առաջին Եվրոպական խաղերը անց են կացվում հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին. Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր