3440 դիտում
16:31 24-06-2015
Սիրված դերասան Վարդան Պետրոսյանը կալանավայրից միացավ «Ոչ թալանին» նախաձեռնությանը. նա հայտարարել է հացադուլ
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա փոխանցեց, որ հացադուլն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ և անազատության մեջ գտնվող դերասանն էլ այդ կերպ է միանում ընդվզող քաղաքացիներին:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վ. Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ համաներման ակտի արդյունքում նա ազատության մեջ կհայտնվի:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:
Վ. Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նմանատիպ նյութեր
6478 դիտում
17:29 03-10-2019
«Հեռանկար«-ի հյուրն է սիրված դերասան Վարդան Պետրոսյանը. Shantnews. am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2754 դիտում
15:33 13-09-2019
Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան