4231 դիտում
11:59 24-06-2015
ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնել հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի և դրան հետևող իրադարձությունների հետ կապված իր մտահոգությունն է հայտնել: Facebook-ի իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=468404246668824&id=118705514972034]էջում [/url]նա գրել է.
«Լրջորեն մտահոգված եմ Երևանում խաղաղ ցույց անողների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների շուրջ: Այն տեղեկությունը, որը ես ստացա լրագրողների դեմ իրականացված բռնությունների՝ նրանց կալանավորման և մասնագիտական սարքավորումները ջարդուխուրդ անելու մասին, նույնպես անհանգստացնող է:
ԶԼՄ-ները պետք է կարողանան աշխատել անվտանգ ու ազատ միջավայրում: Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, մասնավորապես խաղաղ հավաքների և խոսքի ազատության հետ կապված, ինչպես նաև դիտարկել ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից բողոքի ակցիան ցրելու և կալանավորումների ժամանակ չարաշահումների դեպքերը»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի խաղաղ ակցիան: Ցուցարարները հրաժարվում են հեռանալ նշված պողոտայից դեպի Ազատության հրապարակ:
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
20:12 11-04-2014
Ատանաս Զաֆիռովը մտահոգություն է հայտնել Քեսաբի վրա իրականացված հարձակման կապակցությամբ
1505 դիտում
14:22 03-09-2015
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպչշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար