211652_close_icon
views-count1904 դիտում article-date 20:37 12-05-2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կօգնի Չեչնիայի համայնքին. երկրի վարչապետը մտահոգություն է հայտնել սեռական փոքրամասնությունների հետապնդումների կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, հաղորդել է, որ իր կառավարությունը մտահոգված է Չեչնիայում ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների հետապնդումներով: ԼԳԲՏ-համայնքի իրավունքների թեման Լոնդոնը պարբերաբար բարձրացնում է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում: Ժամանակին մտահոգություն է առաջացրել անչափահասների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների պրոպագանդայի արգելքի մասին օրենքը: Այժմ Մեծ Բրիտանիան մտահոգված է Չեչնիայից ստացվող լուրերից, լրատվա,իջոցների տվյալներով՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումներ են սկսվել: Բրիտանիայի վարչապետը նշել է, որ իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում պարզելու համար, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ աջակցել կովկասյան տարածաշրջանի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսսեքսուալների համայնքին: Թերեզա Մեյը չի բացառել Ռուսաստանում տեղակայված այլ դիվանագետների հետ համատեղ դեմարշը, եթե իրավիճակը Չեչնիայի հանրապետությունում չփոխվի, հաղորդում է Independent. թերթը: Մայիսին Գերմանիայի կանցլերը խնդրել էր Վլադիմիր Պուտին միջամտել Չեչնիայում գեյերի հետապնդման հետ կապված իրավիճակին: Իր հերթին, հանրապետության ղեկավարությունը ապօրինի ձերբակալությունների բոլոր մեղադրանքները հերքում էր: [url=https://jam-news.net/?p=37261&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր