18662 դիտում
11:34 24-06-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզի Մուղնի թաղամասի ճանապարհին. բախվել են BMW-ն ու «06»-ը. վիրավորների մեջ կա ՀՀ ՊՆ աշխատակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի թաղամասում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուր Սարգսյանի վարած BMW մակնիշի 34 NM 968 համարանիշի և Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 25-ամյա Լյովա Ղամբարյանի վարած Վազ 2106 մակնիշի 21 ՍՏ 066 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ի վարորդ Ա. Սարգսյանն ու նրա 2 ուղևորները և «06»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Աշտարակի հիվանդանոցի և Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Վիրավորներին առաջին պահից օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «06»-ի վարորդն ու վիրավոր ուղևորն աշխատում են ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+