211652_close_icon
views-count1593 դիտում article-date 18:26 15-12-2021

«Ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են». Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են:

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով:

Նմանատիպ նյութեր