Տարաձայնություններ՝ բողոքի ակցիայի մասնակիցների և հայտնիների միջև
Այս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
Ինչպես հաղորդում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն և պետք չէ, որ իրենց համոզեն հեռանալ դեպի Ազատության հրապարակ:
Մեկ այլ ցուցարար էլ վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, ինչը վրդովեցրեց նրան, սակայն խորհուրդ տվեցին չենթարկվել սադրանքի:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են երեկվանից սկսած նստացույցը և խոստանում չհեռանալ, մինչեւ օրենքը չկասեցվի: Բարեբախտաբար ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռևս հատուկ գործողությունների չեն դիմի, քանի որ այս պահի դրությամբ սադրանքներ չկան և հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայցևայնպես, հիշեցրեց, որ ցուցարարները ճիշտ ճանապարհ չեն ընտրել, քանի որ հավաքի պատճառով կաթվածահար է լինում տվյալ հատվածի երթևեկությունը: