1610 դիտում
09:49 24-06-2015
Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: Դրանից ընդամենը 3 տարի առաջ 2011–ի տարեվերջին, ԱԱԾ պետի դրամական միջոցները կազմել են կրկնակի քիչ 19,6 մլն դրամ:
Նրա կինը Գայանե Մելիքյանը, չի աշխատում, սակայն ստանում է նվիրատվություններ: 2014-ին նա 19 մլն դրամ նվիրատվություն է ստացել եւ նույնքան արժեքով էլ բնակարան գնել: Հայտարարագրած միջոցները 2014թ. տարեվերջին կազմել են 24,6 մլն դրամ՝ 1,7 միլիոնով ավելի, քան տարեսկզբին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
25854 դիտում
22:05 01-10-2017
Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱԱԾ վարչական շենքում
1101 դիտում
13:30 29-08-2014
Վերջին մեկ տարում սիրիացի փախստականների թիվն աճել է մեկ միլիոնով
1081 դիտում
07:18 11-05-2024
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»