211652_close_icon

Սամվել Բաբայանը նշանակվել է Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ

views-count2280 դիտում article-date 14:50 23-06-2015
Ֆուտբոլի Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միրջալոլ Կասիմովը ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Բաբայանը, որը նախորդ մրցաշրջանում Տաշքենդի «Պախտակորի» հետ նվաճել է Ուզբեկստանի չեմպիոնի տիտղոսը: Այս մրցաշրջանում «Պախտակորը» նույնպես գլխավորում է երկրի առաջնության մրցաշարային աղյուսակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր