211652_close_icon
views-count1222 դիտում article-date 20:00 22-07-2014

Դունգան նշանակվել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

1994 թվականի աշխարհի չեպպիոն Դունգան նշանակվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողը այդ պաշտոնում փոխարինել է Լուիս ֆելիպես Սկոլարիին, ում գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 1:7 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Երրրոդ տեղի համար խաղում բրազիլացիները 0:3 հաշվով ջախջախվեցին Հոլանդիայի հավաքականի կողմից: Հիշեցնենք, որ Դունգան 2006-2010 թթ մարզել է Բրազիլիայի հավաքականը: Նրա գլխավորությամբ աշխարհի հնգակի չեմպիոնները անցկացրել են 60 խաղ, որից 42-ում հաղթանակ են տոնել, 12-ում ոչ-ոքի են խաղացել, իսկ 6 դեպքում պարտություն են կրել: Այդ ժամանակահատվածում բրազիլացիները նվաճել են Ամերիկայի և Կոնֆեդերացիաների գավաթները, իսկ 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հասել են մինչև 1/4 եզրափակիչ փուլ:

Նմանատիպ նյութեր