211652_close_icon
views-count4623 դիտում article-date 10:48 23-06-2015

Նստացույցը ցրելու ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների թիվը 200-ից անցել է. որտե՞ղ են նրանք եւ ազատ արձակվելո՞ւ են, թե՞ ոչ

«Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամaնակ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարում էին ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ հունիսի 22-ին, «ոստիկան, նստիր» վանկարկումներից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կքանստել էր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների կողքին: Այս քայլը նստացուցարարները ընդունել էին ծափահարություններով, թեև Օսիպյանը շարունակում էր պնդել, որպեսզի ազատեն Բաղրամյան պողոտան և ընդունեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը:

Նմանատիպ նյութեր