Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի. Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են:
Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի:
Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը: